Հունաստանի համար ամենաճիշտ որոշումը Եվրոգոտուց հեռանալն է, ինչը տեղի կունենա մինչ 2012 թ-ի ավարտը,- գրում է РИА Новости-ն:
Հունասատանի` Եվրագոտուց դուրս գալը քննարկվում է 2010 թ-ից, երբ երկիրը դիմեց Եվրամիությանն ու Արժույթի միջազգային հիմնադրամին` վարկ տրամադրելու խնդրանքով: Եվրագոտու երկրները չունեն միանման տնտեսական կառուցվածք, սակայն պետք է պահպանեն միևնույն դրամավարկային քաղաքականությունը: Այդ պատճառով Հունաստանը զրկվեց երկրի ազգային արժույթը արժեզրկելու հնարավորությունից: