Դաշնակցականները խուսափում են խոսել ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում ակտիվացել են ՀՅԴ-ի` իշխանության հետ կոալիցիա կազմելու մասին խոսակցությունները: Դրանք ակտիվացան հատկապես  նախագահ Սերժ Սարգսյանի` հայ -թուրքական արձանագրություններն ԱԺ-ից հետ կանչելու և սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում ՀՅԴ-ի առաջարկներն ընդունելուց հետո:

Այժմ էլ ակտիվորեն խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ կոալիցիա մտնելուց հետո ՀՅԴ-ին տրվելու են երկու նախարարական պորտֆելներ: Չնայած այս ակտիվ խոսակցություններին, ՀՅԴ պատգամավորները խուսափում են որևէ կոնկրետ մեկնաբանություն տալ շրջանառվող լուրերին:

Armlur.am-ի հարցին ի պատասխան Արծվիկ Մինասյանը նախ նշեց, թե արդեն տեղյակ է իրեն ուղղվող հարցերի բնույթին, ապա հավելեց, որ մեկնաբանելու ոչինչ չունի: Նման պատասխան ստացվում է նաև դաշնակցական մյուս պատգամավորներից:

 




Լրահոս