Անբարեխիղճ մրցակցության 13 դեպք է բացահայտվել. Արտակ Շաբոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի 2015թ-ի ծրագիրը ներկայացրեց կառույցի նախագահ Արտակ Շաբոյանը: Նա նշեց, որ ծրագիրը բաղկացած է երեք բաժիններից՝ մրցակցային իրավիճակի վերլուծությունը, այն աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն 2015թ-ին և այն միջոցառումները, որոնք իրականացվելու են մրցակցային իրավիճակը բարելավելու համար:

Շաբոյանը հայտնեց, որ բազմաթիվ ուսումնասիրություններ են իրականացվել գերիշխող դիրքի չարաշահումների ուղղությամբ տարբեր ոլորտներում, և չարաշահող տնտեսվարողները ենթարկվել են պատասխանատվության: Նա ներկայացրեց  երկաթուղային տրանսպորտի ոլորտում կատարված ուսումնասիրությունը, որն ըստ նրա՝ ցույց է տաիս, որ վերջին տարիներին Հարավկովկասյան երկաթուղու բեռնափոխադրման սակագները որոշ ժամանակում ավելի բարձր են, քան ծախսերը:

Նա նշեց, որ անբարեխիղճ մրցակցության մասով հիմնական բացահայտումները վերաբերել են անբարեխիղճ գովազդին: «Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շատ դեպքերում տնտեսվարողները ուռճացված տեղեկություններ են ներկայացնում»,- նշեց նա և հավելեց, որ նման 13 դեպք է բացահայտվել:




Լրահոս