Կինը, վառելով տակնուվրա արված բնակարանի լույսը, տեսել է ծանոթին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձոր քաղաքի մի բնակչուհի օրերս ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր տվել, որ երեկոյան վերադառնալով տուն` նկատել է, որ մուտքի դռան փականը կոտրված է, բնակարանի գույքը՝ խառնված, իսկ 750.000 դրամ արժողության հեռուստացույցը պատից պոկել և փաթաթել են 36.000 դրամ արժողության ծածկոցի մեջ:

Կինը վառելով լույսը՝ տեսել է իր հարևանի ընկեր Գարիկին, որը խնդրել է ոստիկանություն չհայտնել և հեռացել է:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գարիկը 1989 թ. ծնված Գարիկ Դ.-ն է:

Գարիկ Դ.-ն ձերբակալվել է: Կատարվում է քննություն:




Լրահոս