Այսօր Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել: Այս մասին Armlur.am-ը տեղեկացավ իր աղբյուրներից: Մասնավորապես` Ոստիկանության պետի հրամանով Ոստիկանության Գորիսի բաժնի պետ է նշանակվել Արա Դավթյանը, ով Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի պետն էր:
Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնի պետ է նշանակվել Արմեն Հովհաննիսյանը, ով նախկինում Գորիսի բաժնի պետն էր:
Ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ է նշանակվել Արամ Ղարիբյանը, ով մինչ այդ Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի պետն էր:
Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանագրով, Ախուրյանի բաժնի պետ Գևորգ Թադևոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և գրանցվել կադրերի ռեզերվում: