Քիչ առաջ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի «բաց» մարզումը: Հավաքական հրավիրված 24 ֆուտբոլիստից մարզմանը մասնակցում էին 22-ը:
Արտյոմ Սիմոնյանը բաց թողեց մարզումը, որովհետև այսօր Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել էր Լատվիայի երիտասարդական հավաքականի դեմ հանդիպմանը: Կառլեն Մկրտչյանը նույնպես չմասնակցեց մարզմանը: Մեր կիսապաշտպանը վնասվածք ունի, որի պատճառով բաց կթողնի նաև Ալբանիայի հավաքականի հետ հանդիպումը:
Թեթև նախավարժանքից և վարժություններից հեոտ հավաքականն անցկացրեց նաև երկկողմանի խաղ: