Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը շուտով կայցելի համայնքների խոշորացման ենթակա երեք մարզեր, կհանդիպի գյուղապետերին և կզրուցի նրանց հետ: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց նախարարը:
«Կտեսնենք, կբացատրենք այն, ինչ մենք ենք ուզում, և կարծում եմ, որ այս ուղղությամբ շատ անելիք ունենք: Պետք է կարողանանք բացատրել ժողովրդին, որ հանրաքվեի ժամանակ մարդիկ հասկանան և իրենց «այո»-ն ասեն», – նշեց նախարարը:
Ա. Երիցյանի խոսքով` շատ անելիքներ կան: Սա պիլոտային ծրագիր է, և եթե այն չհաջողվի, շարունակություն չի լինի: «Բոլոր գյուղերը մնալու են, կոչվելու են բնակավայրեր: Էնքան ձևեր և մեթոդներ կան», – նշեց նա: