«Արևմուտքը կայծակնային հարված հասցնելու նոր ռազմական համակարգեր է մշակում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Արևմուտքը համաշխարհային հարված հասցնելու նոր կայծակնային ռազմական համակարգեր է մշակում, սակայն Ռուսաստանն ազգային անվտանգության բոլոր սպառնալիքներին «համարժեք պատասխան» ունի, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:

«Մշակվում են նաև համաշխարհային հարվածի ու տիեզերքում գլոբալ օպերացիաներ իրականացնելու համար սկզբունքայնորեն նոր կայծակնային ռազմական համակարգեր»,- ասել է Վլադիմիր Պուտինն Անվտանգության դաշնային ծառայության կոլեգիայի նիստին: Սակայն նախագահը ընդգծել է, որ «բացարձակապես պարզ է, որ ո՛չ վախեցնել, ո՛չ էլ մեր երկրի վրա ճնշում գործադրել ոչ ոք չի կարողացել ու չի կարողանա»:

«Ազգային անվտանգությանը բոլոր արտաքին ու ներքին սպառնալիքներին մենք մշտապես ունեցել ենք ու կունենանք համարժեք պատասխան»,- ասել է Պուտինը:




Լրահոս