Ի՞նչ է, մտածում էին ուղտը իրենց դուռը չէր չոքելո՞ւ. Արմեն Ռուստամյանը` հարկային ստուգումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն բան պետք է արվի, որ հարկային դաշտից որևէ մեկը դուրս չմնա և տնտեսության ստվերայնությունն այս աստիճանի չհարվածի մեր զարգացմանը: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին, անդրադառնալով այն հանգամանքին, որ հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում ՀՀԿ-ական գործարարներին պատկանող բիզնեսներում, նշեց Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Եթե ասվում է, որ պայքարում են կոռուպցիայի ու ստվերի դեմ, դա պետք է վերաբերվի բոլորին, անկախ նրանից, թե ով որտեղ է գտնվում, պետք է հասկանա, որ մի օր պատասխան է տալու: Ի՞նչ է, մտածում էին ուղտը իրենց դուռը չէր չոքելո՞ւ»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին` նա  հայտարարեց, որ խորհրդի կազմը վստահություն չի ներշնչում, քանի որ դրանում ներգրավված անձինք իշխանության կարկառուն ներկայացուցիչներ են, իսկ իշխանությունն իր դեմ չի պայքարի:




Լրահոս