ԱՄՆ կոնգրեսի ենթահանձնաժողովում կոնգրեսմեն Կայ Գրանգերի նախագահությամբ լսումներ են կայացել: Միջոցառմանը ելույթ է ունեցել Save the Children, Interviews և UNICEF կազմակերպության ներկայացուցիչները, ինչպես նաև ԱՄՆ-ի Հայկական կոնգրեսի գործադիր տնօրեն Բրայան Արդունին, հայ-ամերիկյան ազգային կոմիտեի կառավարական հարցերով տնօրեն Քեյթ Նահապետյանն ու ԱՄՆ ադրբեջանցիների խորհրդի անդամ Բադիր Մամեդլին, գրում է ադրբեջանական Թուրան գործակալությունը:
Արդունին հայտարարել է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից «սահմանային շրջափակման պատճառով» Հայաստանը տնտեսական վնաս է կրում: Այդ պատճառով էլ նա ԱՄՆ կառավարությունից խնդրել է Հայաստանին 40 միլիոն դոլարի չափով օգնություն հատկացնել:
Նահապետյանն առաջարկել է դադարեցնել Ադրբեջանին ԱՄՆ կողմից տրամադրվող ռազմական օգնությունը վերջին 2 տարում զինադադարի ռեժիմը խախտելու համար:
Իր հերթին ադրբեջանական կողմի ներկայացուցիչ Մամեդլին կոչ է արել դադարեցնել Հայաստանին ֆինանսական օգնություն տրամադրելը, «քանի որ դա նպաստում է ԼՂ շրջափակմանը»: