Սեպտեմբերի 12-13-ին իրացման կետերում կատարված ձվի շուկայի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ “Լուսակերտ ՏԹՖ” ՍՊԸ-ի կողմից 08.09.12թ. եւ 13.09.12թ. օրերին արտադրված,”Արզնի Տոհմային ԹՏԽ” ԲԲԸ-ի կողմից 10.09.12թ. արտադրված, “Աշտարակ ձու” ՍՊԸ-ի կողմից 29.08.12թ., 03.09.12թ. եւ 05.09.12թ. օրերին արտադրված ձվերը հանդիսանում են ոչ թարմ:
Գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ լաբորատոր փորձաքննության եւ փորձագիտական եզրակացության արդյունքում պարզվել է նաեւ, որ մակնշման եւ արտադրության օրերը չեն համապատասխանում:
Արտադրող տնտեսավարողներին տրվել է ձվի նշված խմբաքանակների՝ շուկայից հետկանչման հանձնարարական:
Ծառայությունը կոչով դիմում է սպառողներին պահպանել զգոնություն եւ մինչեւ իրացման ցանցից ամբողջ խմբաքանակի դուրսբերումը ձեռք չբերել եւ չօգտագործել ձու նշված խմբաքանակներից: