Ֆրանսիայում կործանված Airbus A320 ինքնաթիռի երկրորդ օդաչու Անդրեաս Լուբիցի ընկերուհին պատմել է, որ նա ցանկացել է մտնել պատմության մեջ՝ «փոխելով համակարգը», անել այնպես, որ իրեն հիշեն:
Աղջիկը գերմանական Bild թերթին պատմել է, որի նախկին ընկերը ծրագրավորել է այնպիսի արդյունավետ բան անել, որի «բոլորն իրեն հիշեն».փոխանցում է Telegraph թերթը:
«Դա այն ժամանակ ինձ համար ոչինչ չնշանակող բան էր, սակայն հիմա շատ նշանակալի է»,-թերթը մեջբերում է աղջկա խոսքերը:
Նրա խոսքերով՝ Անդրեաս Լուբիցը եղել է չափազանց գաղտնապահ ու կարողացել է գաղտնիքներ ունենալ, նա նաև կարող էր գիշերվա կեսին արթնանալ «Մենք ընկնում ենք» գոռոցով:
Աղջիկը պատմել է, որ երբ իմացել է ինքնաթիռի կործանման մասին, հիշել է օդաչուի խոսքերը, որ մի օր մի բան կանի, «ինչը կփոխի համակարգն ու բոլորը կիմանան նրա անունն ու կհիշեն նրան»:
ԶԼՄ-ների տվյալներով՝ օդանավի կործանումից որոշ ժամանակ առաջ Լուբիցը բաժանվել է ընկերուհուց, իսկ այնուհետև նրան վերադարձնելու փորձ է կատարել՝ գնելով նրա համար մեքենա: