Երևանի ակումբներում փորձել են մոտենալ աղջկան, պարզվել է` տրանսվեստիտ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին տեղեկություններ հասան, որ երեկ` մարտի 27-ին, Սարյան փողոցում Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի մոտ գտնվող ակումբներից մեկում տղամարդը շշով հարվածել է ակումբում գտնվող աղջիկներից մեկին: Մեզ դեպքի հետ կապված որոշակի մանրամասներ հայտնի դարձան: Այսպես, երեկոյան տվյալ ակումբում մի քանի երիտասարդ, նկատելով հարևան սեղանին նստած` արտաքնապես գեղեցիկ աղջկան, փորձել են մոտենալ:

Սակայն երիտասարդներից մեկն ասել է, թե արտաքնապես գեղեցիկ այդ աղջիկն իրականում տղա է և մոտենալ պետք չէ: «Աղջիկն» էլ, լսելով, որ իրեն ներկայացնում են որպես տղա, վիրավորվել է և իրեն մոտենալ ցանկացող երիրտասարդին հրավիրել է ակումբի զուգարան` ապացուցելու, որ ինքն աղջիկ է, ոչ թե տղա: Այնուհետև, պարզել են, որ վերջինս սեռափոխություն է կատարել:

Տեղի է ունեցել լեզվակռիվ տղաների և այդ «աղջկա» միջև: Մեր տեղեկություններով` սեռափոխված տղան ոստիկանություն է զանգահարել, ասելով, որ իրեն վիրավորում են: Ոստիկանությունից վերջինիս հրավիրել են բաժին` բացատրություն տալու:




Լրահոս