Լյուդմիլա Սարգսյանը` իր կրթության և ՍԴՀԿ-ն Տիգրան Սարգսյանին վաճառելու մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն այն տեսակետին է, որ Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը (ՍԴՀԿ) քանդել է ՀՀ նախկին վարչապետ, այժմ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը, որը նպատակ ուներ կուսակցությունների «արբանյակ» ստեղծել իր շուրջ: Ընդդիմադիր պատգամավորը համոզված է, որ ՍԴՀԿ Կետրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, հանուն իր բիզնեսի զարգացման, ցանկանում էր կուսակցությունը վաճառել Տիգրան Սարգսյանին: Բայց ՀԱԿ պատգամավորն ընդդիմացել ու պայքարել է դրա դեմ:

Լ. Սարգսյանը համոզված է նաև, որ իշխանություններն են նպաստել, որ ՍԴՀԿ ատենապետությունից իրեն զրկեն, քանի որ 2008 թվականին ինքն իր կուսակցության հետ միացել էր ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի պայքարին: Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ իշխանությունները չեն հանդուրժել այդ ամենը:

Լյուդմիլա Սարգսյանն Armlur.am-ի հետ զրուցել է այն ուղու մասին, որն ինքն ընտրել է, պատմել դժվարությունների մասին, որոնց միջով անցել է, և այն մասին, թե ինչպես է 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ խորհրդարանում սկսել իր գործունեությունը: Այժմ տիկին Սարգսյանը ղեկավարում է իր հիմնադրած Վերակազմյալ Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը:

Սոնա Գրիգորյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս