Ռուսական դուման ապրիլին պատրաստվում է հայերի ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն ընդունել` նվիրված ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց Պետդումայի` ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին:
«Նախկինում Պետդուման արդեն կոշտ հայտարարություն էր ընդունել, որով դատապարտում էր 1915թ. ցեղասպանությունը: Այնտեղ մյուս երկրներին նաև ուղերձ կար, որ ապրիլի 24-ը ճանաչեն հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Նման հայտարարություն Պետդումայի կողմից կընդունվի ապրիլի կեսին», – նշեց նա:
Սլուցկին նաև հայտնեց, որ Պետդուման ապրիլի վերջին պատվիրակություն կուղարկի Հայաստան: «Այսօր մեզ համար կարևոր է հայերի կողքին լինել այդ օրը», – ընդգծեց նա: