ԱՄՆ-ում մայր ու որդի հրաձգության զոհ են դարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Վաշինգտոն նահանգում հրաձգության զոհ են դարձել մի կին և իր երկամյա երեխան:

Ինչպես հաղորդում է Fox News-ը՝ Վաշինգտոնում միջադեպը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 13:00-ին: Ժամանելով դեպքի վայր, ոստիկանությունը կնոջը մահացած է գտել, իսկ երեխային` ծայրահեղ ծանր վիճակում: Տղային հասցրել են մոտակա հիվանդանոց, որտեղ  էլ նա մի քանի ժամ անց մահացել է:

Դեպքի հետևանքով ևս մեկ մարդ է տուժել:  Ոստիկանությունը կատարում է դեպքի քննություն:




Լրահոս