Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ մարտի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում՝ Քուչակ գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչ, 33-ամյա Մխիթար Հակոբյանին և նրան թողնելով անօգնական՝ հեռացել վրաերթի վայրից:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի հետեւանքով մահացածն ու վրաերթ կատարողը գործընկերներ են: Մահացած Մ. Հակոբյանը աշխատում էր ՀՀ ՊՆ N զորամասում որպես վարորդ, իսկ Հ. Գրիգորյանը` կրտսեր սերժանտի կոչումով` որպես ջոկի հրամանատար: Մահացածն ունի 2, իսկ վրաերթ կատարողը՝ 3 անչափահաս երեխա:
Լուսանկարը` shamshyan.com
Մանրամասները` այստեղ