Ինչ գործառույթներ է իրականացնում Քննչական կոմիտեն, և ինչ է իրենից ներկայացնում քննչական մարմին-լրատվամիջոց աշխատանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեն նախաքննություն իրականացնող մարմին է, որը կոչված է պաշտպանելու հանցագործությունից տուժած քաղաքացիների իրավունքները։ Ներկայացնելով նորաստեղծ կառույցի գործառույթներն ու առաքելությունը` Ծաղկաձորում կայացած երկօրյա սեմինարի ժամանակ այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Վերջինս սեմինարի մեկնարկին տեղեկացրեց, որ Քննչական կոմիտեն ստեղծել է արդեն գործարկվող, դեռևս փորձարկման փուլում գտնվող պաշտոնական կայքէջ` investigative.am, որտեղ մուտք գործելով` հնարավոր է տեղեկություններ ստանալ կառույցի աշխատանքների, ոլորտը կարգավորող նորմերի և սկզբունքների վերաբերյալ:

«Քննության ընթացքում հաճախ օրենքով նախատեսված կարգով սահմանափակվում են քաղաքացիների իրավունքները, և շատ կարևոր է, որ այդ սահմանափակումների ընթացքում տեղի չունենան հանիրավի խախտումներ։ Քննության այս առանձնահատկությունը նկատի ունենալով՝ կոմիտեի նախագահը հստակ պահանջ էր ներկայացրել, որ կայքը պետք է լինի ոչ միայն տեղեկատվական, այլև՝ իրազեկող, և կայքում առանձին բաժիններ են նախատեսված՝ քրեական դատավարության ընթացքում մեր քաղաքացիներին իրենց իրավունքներն ու պարտականությունները պարզաբանելու համար»,- ներկայացրեց Ս. Տռուզյանը։

Սեմինարի օրակարգում ընդգրկված էին նաև քննչական մարմին-լրատվամիջոց աշխատանքի, նախաքննության ընթացքում նախաքննական գաղտնիքի վերաբերյալ մի շարք հարցեր:

Լրագրողները հնարավորություն ունեցան առաջարկներով, հարցերով և որոշ հարցերի շուրջ իրենց դիտարկումներով հանդես գալ:




Լրահոս