Լոզանում մեկնարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ «6-յակի» հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր վաղ առավոտյան «վեցնյակի» անդամ երկրները հանդիպումներ են անցկացնում շվեցարական Լոզան քաղաքում. հայտնում է «Ֆրանս պրեսս»-ը:

Գործակալության տվյալներով՝ խորհրդակցություններին մասնակցում են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ՉԺՀ-ի, ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարները:

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը չի մասնակցում հանդիպմանը: Ինչպես ակնկալվում է, ավելի ուշ նրանց կարող է միանալ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

Երկուշաբթի օրն արդեն «վեցնյակն» ու Թեհրանը Լոզանում լիագումար նիստ անցկացրել են, որի ժամանակ քննարկել են միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի աշխատանքների ընթացքը: Հանդիպմանը նաև մասնակցել է ԵՄ արտաքին հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրի քաղաքական մասը պետք է համաձայնեցնեին մինչև մարտի 24-ը: Սակայն վերջին փուլի ժամանակ դրա ժամկետները հետաձգվել են:




Լրահոս