Ատոմակայանը չի աշխատի մինչեվ դեկտեմբերի 11-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 15-ին Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկում դադարեցվել է էլեկտրաէներգիայի արտադրությունը` կապիտալ վերանորոգման, անվտանգության միջոցառումների ներդրման և վերալիցքավորման նպատակով: Կապիտալ նորոգումն իրականացվում է 4 տարին մեկ: Ի տարբերություն պլանային վերանորոգման, որն իրականացվում է ամեն տարի, կապիտալ վերանորոգումն ավելի երկար ժամանակ է պահանջում, քանի որ այս դեպքում ռեակտորի վառելիքն ամբողջությամբ դատարկվում է և իրականացվում են մի շարք կարևորագույն աշխատանքներ: ՀԱԷԿ-ը հանրապետության էներգաարտադրություն ցանցին կմիանա դեկտեմբերի 11-ին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Էներգետիկայի և  բնական պաշարների նախարարությունը:




Լրահոս