Վրաստանի «Միասնական ժողովրդավարական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեն կարծում է, որ այսօր Վրաստանը նախագահ չունի, չնայած Գեորգի Մարգվելաշվիլիի բոլոր ջանքերին` ֆիքսելու, որ նա նախագահ է, որ նա գոյություն ունի, և որ նա ողջ է: Այս մասին Բուրջանաձեն հայտարարել է «Օբյեկտիվ» հեռուստաընկերության եթերից՝ պարզաբանելով, որ Մարգվելաշվիլին նախագահ միայն կոչվում է, սակայն նախագահի բազմոցը նրա համար գնել է Բիձինա Իվանիշվիլին, ով իր փողերով կարողացել է գնել ոչ մեկ աթոռ:
Վրաստանում ստեղծված իրավիճակից միակ ելքը կարող են դառնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Այս մասին Բուրջանաձեն հայտարարել է «Օբյեկտիվ» հեռուստաընկերության եթերից՝ նշելով, որ երկրում իշխանության պետք է գա այնպիսի կառվարություն, որը գործունակ ու կոմպետենտ կլինի:
«Այսօր երկրում հեղափոխական շարժումներն ավելի շատ են պետք, քան 2003-ին»,- հայտնել է Միխայիլ Սաակաշվիլիի նախկին համախոհ Բուրջանաձեն: