Երևանը պատրաստվում է աշխարհահռչակ System of a Down խմբի համերգին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 23-ին՝ ժամը 20:00-ին, Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Հանրապետության հրապարակում աննախադեպ համերգային ծրագրով ելույթ է ունենալու աշխարհահռչակ SOAD ռոք խումբը, որի անդամները բազմիցս հանդես են եկել Ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման կոչերով:

Համերգի խորագիրն է Wake up the souls («Արթնացրեք հոգիները»): Մուտքը Հանրապետության հրապարակ իրականացվելու է միայն Շահումյան հրապարակի կողմից` Վազգեն Սարգսյան փողոցով` անվտանգության գոտիներն անցնելուց հետո: Մուտքն անվճար է, բայց սահմանափակ մասնակիցների ընդհանուր թվով:

Համերգին ընդառաջ հանրապետության հրապարակում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Armlur.am-ի թղթակիցն այսօր հետևել է համերգի համար նախատեսված բեմահարթակի «կառուցման» աշխատանքներին:

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15




Լրահոս