ՀԺ.Հնարավոր թանկացումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Չի բացառվում, որ ոչ հեռու ապագայում թանկանա Երևանի ներքաղաքային տրանսպորտի, մասնավորապեսև միկրոավտոբուսների ուղեվարձը: Այս հետևությունն արվել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից “Հայկական ժամանակ”-ի ստացած պատասխանից:
Ըստ այդ պատասխանի, միկրոավտոբուսային երթուղիներն սպասարկող ընկերությունների հետ կնքված պայմանագրերով գործող ուղեվարձի փոփոխությունև առաջիկայում չի նախատեսվում: Այսինքն, թեև արդեն իսկ պայմանագրերը կնքված են, բայց չի բացառվում, որ դրանք հետագայում կարող են վերակնքվելև արձանագրելով ուղեվարձի փոփոխված գինը: Թե որքան է տևելու այդ “առաջիկա”-ն, հայտնի չէ: Պետք է ենթադրել, սակայն, որ միկրոավտոբուսների ուղեվարձը կթանկանա, երբ, ըստ փորձագետների, մարտին բարձրանա գազի գինը: “ՀԺե-ն գրում է, որ “առաջիկայում չի նախատեսվում” նաև ավտոբուսների ուղեվարձի փոփոխություն: Այս դեպքում համապատասխան պայմանագրեր ընդհանրապես չկան: Առայժմ:




Լրահոս