ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԹԵՄԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող չինովնիկների ցուցակների հարցը, որ սկիզբ էր առել դեռ 2005թ.-ից, վերջին շրջանում կրկին արդիական է դարձել: Երբ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվեց նրա ԱԺ մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը, վերջինս մեզ հետ զրույցում ակնարկեց ինչ-որ ցուցակների մասին: Ճիշտ է, այդ ակնարկն այլ ուղղվածություն ստացավ, եւ քննարկումներն ընթացան իշխանությունների ունեցվածքի վերաբերյալ ցուցակների մասին: Բայց, ըստ իշխանական կուլիսներում ընթացող քննարկումների, կան նաեւ «երկնագույնների» մասին ցուցակներ: Ի դեպ, հիշեցնենք, որ Հայ արիական միաբանության նախագահ Արմեն Ավետիսյանը ժամանակին հայտարարել էր, թե հրապարակելու է իշխանության մեջ գտնվող «երկնագույն» չինովնիկների ցուցակը, սակայն ձերբակալվեց: Հետո՝ 2006թ., երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Հայ արիական միաբանության նախագահ Արմեն Ավետիսյանը իր մոտ եղած պաշտոնյաների երեք ցուցակներից մեկը տվել է իրեն, իսկ երկուսը Իսագուլյանին, որպեսզի վերջինս այդ ցուցակները փոխանցի Ռոբերտ Քոչարյանին ու այդ օրերին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին: Իսկ Գ. Իսագուլյանն էլ իր հերթին հայտարարեց, որ այդ երկու ցուցակներից մեկը ինքը տվել է Ս. Սարգսյանին, իսկ Ռ. Քոչարյանին հասանելիք ցուցակը մնացել է իր մոտ:
«Ժողովուրդ»-ն Իսագուլյանից փորձեց պարզել, թե որտեղ է գտնվում «երկնագույնների» ցուցակը: Սակայն նա կտրականապես հրաժարվեց խոսել այդ մասին: Հիշեցնենք, որ Ա. Մարգարյանի վարչապետության օրոք նրա մամլո խոսնակը Մերի Հարությունյանն էր, ումից էլ փորձեցինք տեղեկանալ «առեղծվածային» ցուցակների մասին: Սակայն Մ. Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը որեւէ տեղեկություն չունի այդ ցուցակների վերաբերյալ: Հետաքրքիրն այն է, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ դրանցում ներառված անձնավորությունները մինչեւ այսօր շարունակում են պաշտոնավարել:




Լրահոս