Սերժ Սարգսյանը երեկ խորհրդակցություն է անցկացրել դատաիրավական ոլորտի ներկայացուցիչների հետ: «Դատարանների ծանրաբեռնվածության եւ գործերի արագ քննության հարցին մենք անդրադառնում ենք երկրորդ անգամ: Այս հարցին անդրադարձել ենք մեկ տարի առաջ, եւ այդ ժամանակ բացահայտվել էին այս առումով դատական համակարգում առկա թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ խնդիրները, ու տրվել էին դրանք վերացնելուն ուղղված հստակ հանձնարարականներ»,-ասել է նա՝ հավելելով, թե դատարաններում գործերը չպետք է որակի հաշվին արագ քննվեն եւ հապճեպ որոշումներ կայացվեն, բայց արհեստական ձգձգումներն ուղղակի անթույլատրելի են:
ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ