Արտո Թունջբոյաջյանն Անկարայի կողմից Ցեղասպանության ճանաչումը կապում է թուրքերի պատասխանատվության աստիճանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երաժիշտ Արտո Թունջբոյաջյանի կյանքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելը չի սահմանափակվում մեկ օրով. նրա ամբողջ
կյանքն ու գործունեությունն է նվիրված այդ հարցին: «Ցեղասպանությունը զուտ կոկորդ կտրելը չի միայն, ցեղասպանություն է նաև այն, երբ մարդը չի կարողանում ապրել այնպես, ինչպես նա ցանկանում է:

Եկել է պահը, երբ մենք պետք է հասկանանք, թե ուր ենք գնում և իմ նոր երգերից մեկը նվիրված է հենց այդ հարցին», ­ այս մասին Երևանում կայանալիք համերգին
ընդառաջ ասուլիսին նշեց Արտո Թունջբոյաջյանը:

Երաժիշտի խոսքով՝ կարևոր է, որ հայ հասարակությունը հասկանա, թե ինչպես է ապրելու ապրիլի 25­ից սկսած, որպեսզի Հայաստանը ավելի ծաղկի և դառնա արվեստագետների կենտրոն: «Իմ նպատասկն է ստեղծել մի շարժում, որը կհիշեցնի
մարդկանց այն մասին, թե որքան ուժեղ է հավատքը, այնքան հեշտ է սարերով նավն անցկացնել, և այդ նավը տանող ջուրը դառնում են մարդկանց սրտերն ու հոգիները», ­ ասաց Արտո Թունջբոյաջյանը:

Խոսելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ՝ երաժիշտն ընդգծեց, որ դա թուրքերի պատասխանատվության աստիճանից է կախված, և խնդրին ներգրավված են բազում քաղաքական գործոններ:
«Սակայն մարդիկ, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանությունը, պետք է հարց տան իրենց, թե ինչու 1915թ.­ին հայերն այդպես մասսայաբար տեղափոխվեցին Լոս Անջելես, Ֆրոզնո, Եվրոպա»,­ հարց տվեց Թունջբոյաջյանը: Նա հավելեց, որ մարտին Տիգրանակերտի հրապարակում համերգ է տվել, կոչով դիմել Թուրքերին՝ ասելով, որ անկախ ամեն ինչից, կանգնած է այդ բեմում և երգում է:

Արտո Թունջբոյաջյանի եւ «Արմինիան Նեյվի Բենդ» խմբի՝ Մեծ եղեռնի 100­րդ տարելիցին նվիրված համերգը տեղի կունենա ապրիլի 19­ ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Համերգին մեկ կատարմամբ «Արմենիան Նեյվի Բենդ»­ին կմիանա Գոռ Սուջյանը. բեմում երաժիշտները միասին հանդես կգան առաջին անգամ:

Արտո Թունջբոյաջյանը ծնվել է 1957թ. Թուրքիայի Գալաթարիա քաղաքում: Ճանաչված հայ երաժիտը հանդիսանում է «Armenian Navy Band» խմբի ղեկավարը, «Night Ark» հայտնի ամերիկահայ ջազ­քառյակի հիմնադիրը: 2006­ին Armenian Navy Band­ի հետ արժանացել է BBC Radio 3 Awards for World Music մրցանակաբաշխության՝ հանդիսատեսի համակրանքի մրցանակի։




Լրահոս