ՀԱՍՑՐԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի N զորամասի զուգարանում կախված վիճակում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Մնացական Թորգոմի Մնացականյանի դին: 18-ամյա Մնացականը Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակիչ էր, որն ինքնասպանությունից առաջ երկտող է թողել. «Իմ մահվան համար մի՛ մեղադրեք ոչ ոքի»: Սակայն Գայ գյուղի բնակիչներից մի քանիսը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրին, որ Մնացականին հասցրել են ինքնասպանության: «Իր հետ ծառայակիցներից մեկը Մնացականից հարցրել է, թե ձեր կողմերը բնակվող էսինչ մարդուն ճանաչում ես, թե ոչ: Սա էլ պատասխանել է՝ հա՛, ճանաչում եմ, լավ մարդ չէ: Ու սկսել է այդ մարդու հասցեին հայհոյել: Հարցնողն էլ զայրացել է, թե իմ ընկերոջն ինչու ես հայհոյում: Ու ընկել է Մնացականի հետեւից: Արժանապատվությունը ոտնահարել են: Ինչե՞ր են արել, որ տղան դիմել է այդ քայլին»,-զայրացած նկատեցին Մնացականի համագյուղացիները:




Լրահոս