Ղազախստանում նախագահական արտահերթ ընտրություններ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր անկախ Ղազախստանի նախագահական 5-րդ ընտրություններն են: Ըստ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի՝ քվեարկության համար առավոտյան բացվել է  9741 ընտրական տեղամաս: Քվեարկությունը կտևի մինչև տեղական ժամանակով ժամը 20-ը (Երևանի ժամակով ժամը 18-ը):

Ինչպես և նախորդ, այս ընտրությունները ևս արտահերթ են: Արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին որոշումը  կայացվել է՝ հաշվի առնելով հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիների դիմումներն առ այն, որ նպատակահարմար չէ 2016 թվականին և՛ նախագահական, և՛ նախատեսված խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

Առաջադրվել է երեք թեկնածու՝ գործող Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Կոմունիստական ժողովրդական կուսակցության կենտկոմի քարտուղար Թուրգուն Սիզդիկովը և Արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Աբելգազի Կուսաինովը:

Նախորդ՝ 2011թ.-ի ապրիլի 3-ին կայացած ընտրություններում Նազարբաևը ստացել է ձայների 95, 55 տոկոսը:




Լրահոս