ՀԱՐՑ. Ի՞նչ պատասխանատվության են ենթարկվում տնտեսվարող սուբյեկտները տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից:
ՊԱՏԱՍԽԱՆ. Օրենքը խախտելու համար տնտեսվարող սուբյեկտները, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները եւ նրանց պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն օրենքով եւ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հակամրցակցային համաձայնություն կնքելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսվարող սուբյեկտի՝ այդ համաձայնությունը կնքելու (կայացնելու, դրան մասնակցելու) նախորդ տարվա հասույթի 2 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 100 մլն դրամ: Նախորդող տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում, նախատեսված իրավախախտումն առաջացնում է տուգանքի նշանակում՝ հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսվարող սուբյեկտի՝ այդ համաձայնությունը կնքելուն (կայացնելուն, դրան մասնակցելուն) նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի 2 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 300 մլն դրամ:
Գերիշխող դիրքի չարաշահումն առաջացնում է տուգանքի նշանակում՝ տնտեսվարող սուբյեկտի՝ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի 2 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 300 մլն դրամ: Նախորդող տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում նախատեսված իրավախախտումն առաջացնում է տուգանքի նշանակում՝ տնտեսվարող սուբյեկտի՝ իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի 2 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 300 մլն դրամ:
շարունակելի
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ օրենքը հստակ նախանշում է, թե ինչ տուգանքներ են նշանակվում տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ, այնուամենայնիվ, գործարարները գերադասում են շրջանցել այն՝ չվախենալով անգամ 300 մլն դրամ տուգանք վճարելու հավանականությունից: