ԱՄՆ պատվիրակությունը ուղևորվում է դեպի Թեհրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ից ձեռնարկատերերի ու ներդրողների պատվիրակությունն այս շաբաթ կայցելի Իրան, որպեսզի գնահատի երկրի էներգետիկ արդյունաբերությունում ներդրումային ներուժը, հայտնում է իրանական Mehr գործակալությունը:

Ինչպես փոխանցում է գործակալությունը, չպարզաբանելով ընկերության անվանումը, որի միջնորդները կուղևորվեն Իրան, այցի ժամանակ ամերիկացիները կհանդիպեն իշխանական մարմինների ներկայացուցիչների ու նավթային ընկերությունների ղեկավարների հետ:

Իրանի նավթի փոխնախարար Աբբաս Շերի Մուհամեդը հաստատել է սույն տեղեկությունն ու նշել, որ պատժամիջոցների չեղյալ հայտարարումից հետո ամերիկյան խոշոր ընկերությունների հետ համագործակցության հնարավորություն կա:




Լրահոս