Spike Aerospace S-512 — ինքնաթիռը համալրված է առաջին հայացքից սովորական պատուհաններով, որոնք պարունակում են այնպիսի էկրաններ, որ արտաքին միջավայրը ցուցադրում են ներսից: Կարելի է նստել փոքրիկ էկրանի մոտ և նայել, թե ինչ է կատարվում դրսում:
Bombardier Global 6000 – ստեղծվել է 2014-ին Կանադայում: Այն նախատեսված է ոչ ավել, քան 19 ուղևորի համար, ունի հանգստի և աշխատելու համար առանձին հատվածներ:
Cessna Quotation X – արտադրվել է ամերիկյան հայտնի Cessna կողմից: Այն զարգացնում է ժամում մինչև 1000 կմ արագություն, որը ներկայումս ամենաարագընթաց ուղևորափոխադրող ինքնաթիռն է:
Falcon Dassault 8X — ֆրանսիական Dassault ինքնաթիռ արտադրող ընկերության կողմից ստեղծված հրաշալի ինքնաթիռ է, որն ունի 32 մեծ պատուհաններ, որոնք թույլ են տալիս հիանալ թռիչքով, իսկ շնորհիվ ինժեներական լուծումների` այն խնայում է մեծ քանակի վառելիք:
Gulfstream G600 համարվում է աշխարհի ամենաթանկարժեք ինքնաթիռներից մեկը: Սա ռեակտիվ ինքնաթիռ է՝ ստեղծված այնպես, որ ետևի ուղևորի ոտքերը տեղավորվեն դիմացի ուղևորի նստատեղում:
HondaJet ճապոնական ընկերությունը մասնագիտացած է ավտոմոբիլների արտադրության մեջ, սակայն նրա ներկայացրած այս ինքնաթիռը հիացնում է իր դիզայնով, իսկ շնորհիվ վառելիքի խնայողության և թեթև քաշի՝ այն մեծ պահանջարկ է վայելում:
Ixion от Technicon Design լիովին յուրահատուկ մոդել է, որում տեղադրված են էկրաններ, որոնք պանորամային տեսքով ցուցադրում են այն ամենը, ինչ մնում է պատուհանից այն կողմ:
Piaggio Avanti EVO եվրոպական արտադրության ամենաարագընթաց ինքնաթիռն է: Այն չի աղտոտում միջավայրը, և զարգացնում է մինչև 740 կմ/ժ արագություն: Նախատեսված է 9 ուղևորի համար:
Pilatus – շվեյցարական ընկերության ստեղծած Pilatus PC 24 կարող է ընթանալ ժամում 787 կմ/ժ արագությամբ: Առանց լիցքավորման՝ այն կարող է թռչել մինչև 3612 կմ: