«Առավոտ» օրաթերթը գրում է. «Եթե դուք գաք հիվանդանոց և տեսնեք, որ ես վիրահատական գործիքները ռեռքիս փորձում եմ ինչ-որ մեկին վիրահատել, դուք, ենթադրում եմ, կսարսափեք և ապշահար կհարցնեք ինձ «այս ի՞նչ ես դու այստեղ անում»: Առնվազն կզարմանաք, որ երաժշտական կրթությամբ լրագրողին մարդկային կյանք են վստահել: Բայց եթե դուք հաղորդագրություն կարդաք, որ ինձ նշանակել են որևէ երկրում դեսպան, ձեր զարմանքը հաստատ ավելի քիչ կլինի: Որովհետև ենթադրվում է, որ դիվանագետ լինելու համար առանձին գիտելիքներ պետք չեն: Մինչդեռ դա նույնքան յուրահատուկ ոլորտ է, որքան բժշկությունը, և նույնքան պատասխանատու: Ես դա կհամեմատեի զինվորական ծառայության հետ, որովհետև դիվանագետն, իմ կարծիքով, առանց զենքի անում է նույն գործը՝ պաշտպանում է իր երկրի անվտանգությունը:
Տեսականորեն, իհարկե, հնարավոր է, որ երաժշտին կամ ծանրամարտիկին նշանակեն Սեյշալյան կղզիներում կամ Վանուատտում Հայաստանի դեսպան: Եթե մեր պետությունն ավելորդ փողեր ունի, ապա կարելի է հայտնի մարդկանց լավություն անել՝ այդ վայրերում դեսպանատուն բացել, թող դեսպանները նստեն իրենց բունգալոներում ու նարինջ ուտեն: Հարևան Վրաստանի դեպքում, որի հետ հարաբերությունները բարդ են, բայց, հասկանալի պատճառներով, պետք է հնարավորինս բարեկամական լինեն, անհրաժեշտ է բարձրագույն մասնագիտական որակավորում ունեցող դիվանագետների թիճ»։
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: