Մի օր Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ Գոքորը եկել է Երեւան: Այստեղ ինչ-ինչ հանգամանքներում ծանոթացել է կոմիտասցի Աննայի հետ: Նրան ասել է՝ «հեչ լսե՞լ ես՝ Տաշիր, Կարեն…»: Աննան առանց որեւէ բան կռահելու հավանաբար ասել է՝ «Տաշիր»-ի մասին լսել եմ, բայց Կարենի մասին՝ չէ: Գոքորն էլ, առիթից օգտվելով, մի քիչ բացատրել, ամոթանք է տվել Աննային, թե՝ «ո՞նց, Տաշիրի Կարեն Կարապետյանին ամբողջ Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքական էլիտան է ճանաչում, դու ո՞նց չես ճանաչում… ինձ: Ես Կարեն Կարապետյանն եմ»: Խեղճ Աննան երջանկությունից գլուխը կորցրել է, երբ հասկացել է, որ ինքը անձամբ ԱԺ պատգամավոր հետ է զրուցում, մտքի մեջ էլ երեւի ասել՝ «ինչ բախտ ունեցա»:
Նրանք այնքան են մտերմացել ու ընկերական հարաբերություններ հաստատել, որ «Կարենը» Աննայի հետ զրույցում կիսվել է իր «բիզնես-նախաձեռնություններով». երեւի ասել է, որ ուզում է բիզնեսն ընդլայնել, ասենք՝ մի «պիցցերիա» էլ բացել, բայց փողը մի քիչ պակասում է: Աննան էլ այնքան է հավատացել նրան, որ իրեն պատկանող մոտ 1 միլիոն 500 հազար դրամի ոսկեղենն ու գումարը տվել է «Կարենին»: Վերջինս էլ հենց ստացել է գումարը, ասել է. «Խաբեցի, ես Գոքորն եմ: Ինձ էլի ա փող պետք՝ 1 միլիոն 300 հազար: Եթե չտաս, քեզ կխայտառակեմ, վարկաբեկող նյութեր կտարածեմ»: Բայց խաբեբան չի կարողացել այս գումարի երկրորդ մասը ստանալ, քանի որ ոստիկանները նրան բռնել են: Այժմ գործը դատարանում է:
Հ.Գ. Կարեն Կարապետյանին ճանաչողները կամ նրա մասին գոնե կարդացած ցանկացած քաղաքացի կարող էր հասկանալ, որ նկարագրվածը անգամ հեռավոր առընչություն չունի Կարապետյանի հետ: Հետաքրքիր է, Աննան ՀՀ-ո՞ւմ չի ապրում, որ այդքան անտեղյակ է:
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ