![](https://armlur.am/wp-content/uploads/2015/05/unnamed-44.jpg)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մի խումբ անդամների՝ կառույցի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են 2015թ. համահայկական խաղերի կազմակերպման հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Արցախի մասնակցությանն այդ խաղերին:
Նախագահ Սահակյանը կարեւոր է համարել համահայկական խաղերի նշանակությունը ողջ հայության կյանքում` այն համարելով նշանակալի մարզական, մշակութային եւ քաղաքական իրադարձություն: