Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ասաց,-“Բարգավաճ Հայաստան Կուսակցությունը նախագահական ընտրություններում ՀՀԿ-ին մրցակիցը չէ”:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ իր այս պնդումը բացատրում է նրանով, որ երկու քաղաքական ուժերը ստորագրել են հուշագիր, որից այն կողմ ԲՀԿ-ն այլ պաշտոնական հայտարարություն չի արել:
“Ցանկացած քաղաքական ուժ մրցակից է, նայած ինչ կշռով, բայց ԲՀԿ-ին նախագահական ընտրություններում մրցակից չեմ համարում”,- ասաց պատգամավորը: Անդրադառնալով այն հայտարարություններին, որ նախագահական ընտրություններում հիմնական ֆավորիտը Սերժ Սարգսյանն է, Սուքիաս Ավետիսյանն ասաց. “Եթե որևէ մեկը քաղաքական դաշտում տեսնում է այլ ֆավորիտի, թող անունը տա։ Մենք տեսնում ենք միայն Սերժ Սարգսյանին”: