«Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն ճանաչվել է թիմի ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նա հավաքել էր երկրպագուների 58 % ձայները և շրջանցել դարպասապահ Սիմոնե Մինյոլեին: Նշենք, որ բրազիլացին արդեն չորրորդ անգամ է ստանում «Լիվերպուլ»-ի` ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչումը: