![](https://armlur.am/wp-content/uploads/2014/10/shant-harutyunyan-mer@-600x337.jpg)
Azatutyun.am-ը գրում է. վճռաբեկ դատարանը այսօր մերժեց Շանթ Հարությունյանի և գործով անցնող 12 համախոհների հայցը՝ անփոփոխ թողնելով նոյեմբերի 5-ին «Արժեքների հեղափոխության» կոչերով փողոց դուրս եկած Շանթ Հարությունյանի ու նրա համախոհների համար սահմանված պատժաչափերը:
Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետորսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ այժմ պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ – «Արդեն սպառվեց Հայաստանի Հանրապետության դատարաններում բողոքարկման հնարավորությունը: Կքննարկեմ իմ պաշտպանյալների հետ իմ հետագա անելիքները, և հավանաբար կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան»:
Ամբողջությմաբ` սկզբնաղբյուր կայքում