Ուկրաինայի ու Վրաստանի հանդեպ Ռուսաստանի գործողությունները չի կարելի գնահատել որպես իրավաչափ, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն: Նրա խոսքերն այսօր մեջբերում է Lenta.ru-ն:
«Չնայած Բեռլինյան պատի անկմանը, գիտակցության մեջ «պատը» դեռևս մնացել է»,- նշել է Չավուշօղլուն: Նրա կարծիքով՝ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Եվրամիությունը չպետք է ստիպեն Ուկրաինային ընտրություն կատարել նրանց միջև: Ընդ որում, նա ընդգծել է, որ Մոսկվայի ուԿիևի միջև հակամարտությունը պետք է լուծվի բացառապես քաղաքական երկխոսության ճանապարհով:
Մայիսի 13-14 Թուրքիայի Անթալիա քաղաքում կկայանա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների գագաթնաժողովը: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ հանդիպման հիմնական թեման կլինի ՌԴ մասնակցությունը Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտությանը: Քերիի խոսքերով՝ հանդիպման ժամանակ դաշինքը կորոշի իր առաջնությունները: