Ոստիկանությունը երեկ հայտարարել էր, որ որպես անհետ կորած որոնվում է Երևան քաղաքի 25-ամյա բնակիչ Կարեն Հարությունյանը: Իսկ այսօր «Հաղթանակ» կամրջի տակ Ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները 25-ամյա երիտասարդի դի են հայտնաբերել: Shamshyan.com-ի փոխանցմամբ` մահացածը այդ նույն տղան է, ում Ոստիկանությունը որոնում էր:
Այս պահին նշված վայրում են գտնվում ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները, ովքեր դեպքի մասին տեղեկությունը փոխանցել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն:
Լուսանկարները` Shamshyan.com-ի