Armlur.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր մի խումբ ոստիկաններ նախագահական նստավայրի դարպասի մոտից քաշքշելով, հրելով և հարվածելով հեռացրել են բողոքի ակցիա անցկացնող, բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին, ովքեր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում են պահանջում։ Այսօր ոստիկաններն անակնկալի են եկել՝ զոհվածների ծնողներին տեսնելով նախագահականի դարպասի մոտ։
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Armlur.am-ին տեղեկացրին, որ Ոստիկանությունը տեղյակ է միջադեպի մասին: Լրատվականից մեզ նաև փոխանցեցին, որ հրապարկված տեսանյութն ուսումնասիրվում է: