Կիսակառույց շենքի փլուզումից եվ վերելակի ընկնելուց տուժածների վիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետևանքով տուժածներից մեկի վիճակը դեռևս գնահատվում է կայուն ծանր. տեղեկացնում են առողջապահության նախարարությունից: Նա գտնվում է “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի մասնագետների հսկողության ներքո:
Տուժածներից հինգը շարունակում են բուժվել տարբեր բաժանմունքում։
Իսկ Սասնա Ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի վերելակի ընկնելու հետևանքով երկու տուժածներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մասնագետները նրա վիճակը գնահատում են կայուն միջին ծանրության։ Երկրորդ տուժածի վիճակը համեմատաբար թեթև է, նրա բուժումը շարունակվում է վիրաբուժական բաժանմունքում:




Լրահոս