PeripateticPandas ծածկանունով հանդես եկող վիդեոբլոգերը, պարզվում է, Apple-ի կլոր ժամացույցերի մոլի սիրահար է ու ակնկալում էր, որ Watch-ը կիրականացվի ընկերության առաջին ձեռքի ժամացույցների ոճով, որոնք սահմանափակ թվաքանակով արտադրվել են դեռևս 1995 թ:
Սակայն նոր ժամացույցների պաշտոնական անոնսից հետո պարզ դարձավ, որ Watch-ը հասանելի կլինի միայն ուղղանկյուն դիզայնով: Այնպես որ իր սմարթ-ժամացույցը ստանալուց հետո բլոգերը կանգնեց հղկահաստոցի դիմաց, որպեսզի շտկի կալիֆորնիական արտադրողի նյարդայնացնող սխալը:
Արտադրական հաստոցի դիմաց Apple Watch-ի մշակումից հետո չնայած դրա արտաքին տեսքը չի բարելավվել, սակայն PeripateticPandas-ը ավելի քան գոհ է մնացել: Առավել ևս եթե հաշվի առնենք, որ այդ ամենից հետո ժամացույցը շարունակել է անխափան կերպով աշխատել: