Դատապարտյալը քանդել է աչքերի կարերը եվ դադարեցրել հացադուլը. ՄԻՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները քիչ առաջ այցելել են “Հրազդան” քրեակատարողական հիմնարկ, որտեղ դատապարտյալ Հայկ Գալստյանը կարել էր աչքերը և հացադուլ հայտարարել:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ֆեյսբուքայն էջից տեղեկացնում են, որ իրենց արագ արձագանքման բաժնի աշխատակիցները հանդիպել են Հայկ Գալստյանին, ով նրանց հայտնել է, որ երեկ երեկոյան նա քանդել է աչքերի կարերը և դադարեցրել հացադուլը: Միաժամանակ նշել է, որ քրեակատարողական հիմնարկից բողոքներ չունի: Մարդու իրավունքների պաշտպանին իր խնդրի կապակցությամբ Հայկ Գալստյանը դիմում է ներկայացրել:
 




Լրահոս