Սուրիկ Խաչատրյանի որդին ներկայացավ ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը հայտնվել է: Armlur.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ նա քիչ առաջ ներկայացել է ոստիկանության Գորիսի բաժին: Այս պահին նա գտնվում է Գորիսի բաժնում, իսկ այլ մանրամասներ հայտնի չեն:

Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Տիգրան Խաչատրյանն օդային ճանապարհով լքել էր Հայաստանը: Մեզ հաջողվել էր պարզել, որ Տիգրանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել էր Ուկրաինայի մայրաքաղաք Կիև:

Տիգրան Խաչատրյանին հարկադիր բերման ենթարկելու մասին որոշում էր կայացվել՝ Գորիսի «Սդըղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:




Լրահոս