Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Գիշերայի հոկեյի լիգայի հանդիպմանը:
Պուտինն ընդգրկվել է «աստղերի» հավաքականում, որի բոլոր խաղացողները կրում են 70 համարի մարզաշապիկը` Մեծ հայրենականում հաղթանակի առթիվ:
Պուտինի թիմը հաղթել է 18:6 հաշվով, ընդ որում Պուտինը 8 անգամ գրացել է մրցակցի դարպասը: «Սա հանդիպում է, որում չկան պարտվողներ: Շնորհավորում եմ բոլորին հաղթանակի առթիվ»,- նշել է Պուտինը: