Սուրիկ Խաչատրյանին վերանշանակելը հանցավոր պայմանավորվածություն է. Զարուհի Փոստանջյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին և նրա որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպերին:

Նախ նա նշեց, որ  Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների մասնակցությամբ հանցագործությունների փաստերը բազմիցս են հրապարակվել: Որպես օրինակ նա բերեց 2013թ. հունիսի 1-ին տեղի ունեցած Ավետիք Բուդաղյանի սպանությունը, որն ակնհայտ դարձրեց, որ տարիներ շարունակ Սյունիքում Խաչատրյանի գլխավորությամբ զինված խումբ է գործել:

Նա ընդգծեց, որ այս գործը կոծկելուց հետո այսօր կրկին նրա որդու մասնակցությամբ միջադեպ է առկա, որի հետևանքով վիրավորներ կան: «Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելը գնահատում ենք հանցավոր պայմանավորվածությունների հետևանք: Գնահատում ենք քրեական տարր Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների ներգրավածությամբ տարբեր հանցագործությունների կատարմանը իրավական ընթացք չտալը որպես ցինիզմի դրսևորում: Հաշվի առնելով, որ ՀՀ-ում Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների մասնակցությամբ միջադեպերը չեն անդրադարձել քրեաիրավական արձագանքի, դատապարտում ենք Սուրիկ Խաչատրյանին պաշտոնին վերանշանակելը», – հավելեց նա:




Լրահոս