ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես բանկում իմ անունով ունեմ ԱՄՆ դոլարով հաշվարկային հաշիվ: Եթե ես արտերկրից ստանում եմ 20 մլն ՀՀ դրամը գերազանցող գումար եվրոյով, ապա ինչպե՞ս պետք է լրացվի հաշվետվական ձեւը՝ դոլարո՞վ, թե՞ եվրոյով:

Լուիզա Անդրեասյան (38 տարեկան, մենեջեր)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Այն դեպքում, երբ ԱՄՆ դոլարով հաշիվ ունեցող հաճախորդի անունով ստացվում է 20 մլն ՀՀ դրամը գերազանցող գումար եվրոյով, իսկ հաճախորդը տվյալ բանկում չունի եվրոյով հաշիվ, եւ ստացված գումարը հաճախորդի եւ բանկի միջեւ առկա համաձայնության, պայմանագրի հիման վրա կամ գործարար շրջանառության սովորույթի համաձայն փոխարկվելու է, ֆինանսական դիտարկումների կենտրոն պետք է ներկայացվի երկու հաշվետվություն: Առաջին հաշվետվությունը պետք է ներկայացվի բանկային հաշվով ստացման վերաբերյալ՝ «Բանկային հաշվի համարը կամ եզակի հղման համարը» դաշտում նշելով այն տարանցիկ հաշվի համարը, որին մուտքագրվել է ստացված եվրոն: Երկրորդ հաշվետվությունը պետք է ներկայացվի արտարժույթի փոխարկման վերաբերյալ՝ «Բանկային հաշվի համարը կամ եզակի հղման համարը» դաշտում նշելով այն դոլարային հաշվի համարը, որին փոխարկումից հետո մուտքագրվում է գումարը:

ՀՀ կենտրոնական բանկ


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Բանկային նմանատիպ գործարքների արդյունքում, երբ տեղի է ունենում արտարժույթի փոխանակում, քաղաքացին, ինչպես միշտ, ֆինանսական կորուստներ է ունենում:




Լրահոս