Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին Պետդումային առաջարկել է արտահերթ կերպով վայր դնել լիազորությունները՝ 2016 թ դեկտեմբեր ամսին կայանալիք խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները սեպտեմբեր ամիս տեղափոխելու համար, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
«Դա կլինի մեր սեփական նախաձեռնությունը: Մենք՝ պատգամավորներս, 2016 թ. հունիս ամսին հայտարարում ենք ինքնալուծարման մասին և հաջորդ օրը նախագահը հրաման կստորագրի սեպտեմբերի 11-ին ընտրություններ անցկացնելու մասին»,- ասել է Ժիրինովսկին՝ «Լուրերի ռուսական ծառայության» եթերից:
Նշվում է, որ Պետդումայի ընտրությունների համադրումը տեղական ու մունիցիպալ ընտրություններում, որոնք տեղի կունենան 2016 թ սեպտեմբերին՝ միասնական քվեարկության օրը, կարող է խնայել բյուջեի միջոցները: