Դորտմունդի «Բորուսիա»-ն մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ գնել կիսապաշտպան Յուր Տիլեմանսին։ Նա պետք է փոխարինի Սեբաստիան Կելին: Վերջինս ամռանը հեռանալու է ակումբից:
Հաջորդ մրցաշրջանից «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կիսապաշտպանությունը ցանկանում է համալրել նաև «Մայնց»-ի 21-ամյա խաղացող Յոհանես Գայսով։ Որոշ տվյալներով, նրա տրանսֆերն արդեն համաձայնեցված է և դորտմունդյան ակումբը կվճարի 10-15 միլիոն եվրո։