Սիրիայի Պալմիրա քաղաքում ավելի քան 100 սիրիացի իշխանամետ զինվորականներ են սպանվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների հետ բախումների արդյունքում: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԻՊ զինյալները իրենց վերահսկողության տակ են վերցրել հնադարյան Սիրիական Պալմիրա քաղաքը:
Իշխանամետ աշխարհազորայիններին հաջողվել է տարհանել քաղաքի բնակիչներին, մինչ ահաբեկիչների՝ քաղաք ներթափանցելը:
Մտավախություն կա, որ իսլամիստները կոչնչացնեն Պալմիրայի ավերակները: